ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է

Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է
01.10.2016 | 10:27

Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաեւ հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետեւանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների եւ տուժածների ընտանիքներին եւ հարազատներին։
Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում եւ հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը»։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ